Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Համաշխարհային հեղինակություն վայելող պրոֆեսոր Դեյվիդ Քրիսթլն առաջին անգամ Հայաստանում

Համաշխարհային հեղինակություն վայելող պրոֆեսոր Դեյվիդ Քրիսթլն առաջին անգամ Հայաստանում
09.09.2012 | 13:22

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հրավերով Հայաստան է ժամանում լեզվաբան, պրոֆեսոր Դեյվիդ Քրիսթլը: Հեղինակավոր լեզվաբանը հանդես կգա չորս դասախոսությամբ և Շեքսպիրին նվիրված կարճ ներկայացմամբ: Դասախոսությունները նվիրված են անգլերեն լեզվի տեսությանը, կիրառմանն ու դասավանդմանը: Լեզվաբան, գրող, խմբագիր, դասախոս և հաղորդավար Դեյվիդ Քրիսթլը հրատարակել է ավելի քան 100 հեղինակային գրքեր և ճանաչելի դարձել գլխավորապես իր՝ անգլերեն լեզվի ուսումնասիրության հետազոտական աշխատություններով: «Նրա աշխատանքների հիմքում կրթելու իղձն է»,-գրել է լրագրող Մայքլ Ռոսեն:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դասընթացները բաց են բոլորի համար՝ նախնական գրանցմամբ: «Աձագանքները շատ են, արդեն հարյուրավոր մարդիկ ուղարկել են մասնակցության դիմումներ, նրանց թվում հիմնականում անգլերեն լեզվի մասնագետներ են, թեպետ հետաքրքրություն կա նաև այլ մասնագիտություն ունեցող մարդկանց շրջանում»,- ասաց նա:
Դեյվիդ Քրիսթլի դասախասություններին մասնակցելու դիմումների ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4979

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ